Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Հայաստանում այսօրվանից ասպարեզ եկավ Նիկոլի քայքայիչ և ամբողջատիրական աղանդը, որի անդամներն առաջին իսկ օրվանից նզովյալ են

Հայաստանում այսօրվանից ասպարեզ եկավ Նիկոլի քայքայիչ և ամբողջատիրական աղանդը, որի անդամներն առաջին իսկ օրվանից նզովյալ են
28.10.2025 | 19:36

Հայաստանում այսօրվանից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասնակցությամբ, աջակցությամբ, հովանավորությամբ, իսկ ծպտյալ կամ ոչ այնքան ծպտյալ կերպով ԳԼԽԱՎՈՐՈւԹՅԱՄԲ սկիզբը դրվեց հերձվածողների մի նոր աղանդի՝ Նիկոլի աղանդի, որի բոլոր, անխտիր բոլոր անդամները, որպես կեղծ քրիստոնյաներ կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակաքրիստոնյաներ, որևէ կապ չունեն քրիստոնեության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հովհանավանքում մասնակցելով կարգալույծ արված նախկին քահանայի, այսինքն՝ ներկայիս աշխարհականի (Ստեփան Ասատրյանի, նախկին տեր Արամի) մատուցած «պատարագին» կամ պախարակին, նրանք իրենց վրա վերցրեցին մի զարհուրելի մեղք և Աստծո անխուսափելի պատիժը, թեև այդ մասին բազմաթիվ ԶԼՄ- ների կողմից նախապես զգուշացված էին: Զգուշացված էլ չլինեին, պետք է իմանային այդ մասին, եթե փոքր- ինչ առնչություն ունեին քրիստոնեության և մեր Եկեղեցու հետ:

Ավելին. Նիկոլի հայադավի քայքայիչ և վտանգավոր աղանդի անդամները, որոնք մի օր, բացառված չէ, պաշտոնական գրանցում ստանան հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամուն ծառայող «արդարադատության» նախարարության կողմից, որևէ առնչություն չունեն ոչ միայն քրիստոնեության ու մեր Եկեղեցու, այլև հայի ինքնության, հայ ազգի, հայության հետ, քանզի գիտակցաբար ընտրեցին գերագույն գլխավոր ՀԱԿԱՀԱՅԻ հետևից գնալու ու նրա սրտի «քահանայի» մատուցած «պատարագին» (պախարակին) մասնակցելու ճանապարհը: Այսպիսով նրանք տարբերվում են նույնիսկ «Եհովայի վկաներ», «Կյանքի խոսք» ամբողջատիրական և քայքայիչ աղանդների շարքային անդամներից, որոնց ոչ բոլորի վերաբերյալ կարող ենք ասել, թե նրանք որևէ կապ, ընդհանրություն չունեն հայի ինքնության և հայ ազգի հետ:

Ստեփան Ասատրյան, ձեր ու Սատանայի հետ պայմանագիր կնքած առաջին հոգևորականի՝ Ադանայի Թեոֆիլոսի միջև որոշ նմանություն կա

Առաջին քրիստոնյա հոգևորականը, որը Սատանայի հետ պայմանագիր է կնքել,

Ադանայի Թեոֆիլոսն է եղել՝ 6- րդ դարի եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյան, որին եպիսկոպոսի պաշտոն են առաջարկել, բայց նա խոնարհություն դրսևորելով, հրաժարվել է։ Սակայն նորանշանակ եպիսկոպոսը նրան իջեցրել է անգամ իր նախկին պաշտոնից։

Վիրավորված, հպարտությունից ու զայրույթից բորբոքված Թեոֆիլոսը գտել է մի կախարդի, որը նրա համար հանդիպում է կազմակերպել Սատանայի հետ։

Նա դաշինք է կնքել Սատանայի հետ՝ իր իսկ արյամբ ստորագրելով մի փաստաթուղթ, որով հրաժարվում էր Քրիստոսից և Սուրբ Կույս Մարիամից՝ իր պաշտոնն ու պատիվը վերադարձնելու դիմաց։ Ու դա ստացվել է… Բայց շատ շուտով Թեոֆիլոսը խորապես զղջացել է…

Ստեփան Ասատրյան, ձեր պարագայում խոնհարությունն իսպառ բացակայում է, փոխարենն անափ կեղծավորությունն առավել քան ճչուն է: Ահա, տարբերությունը Թեոֆիլոսից սա է, իսկ նմանության մասին վերևում արդեն գրեցի, պարզապես Սատանայի փոխարեն նեռիկն է՝ Նիկոլ հայադավը, որը ձեզանից առավել կեղծավոր է:

«Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք». Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով,- «Armchurchnews/Հայ Եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ գրել է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:- Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շաաաատ մեղմ եմ ասում….

Աղոթում եմ, որ տգետ չմնաք:

Հ.Գ. Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ…»:

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Նախահերձվածողական պատրաստությունն արդեն ավարտվեց, հերձվածողներն Հովհանավանքում այսօր ասպարեզ եկան: Այո, հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք, բայց ազգն այլ միջոցներ ունի, և կգա ժամանակը դրանք ամբողջ խստությամբ դրսևորելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ